Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը սպառնացել է Եվրամիությանը «Օրեշնիկի» հրթիռային հարվածներով, եթե այն զորքեր տեղակայի ՈՒկրաինայում։ «Հազար անգամ ասվել է՝ Ռուսաստանը չի ընդունի եվրոպական կամ ՆԱՏՕ որևէ զորք ՈՒկրաինայում, բայց ոչ, Մակրոնը շարունակում է տարածել այդ խղճուկ անհեթեթությունը»,- նշել է նա։               
 

«Իսկանդերն» է՞լ էր «մետալալոմ»

«Իսկանդերն» է՞լ էր «մետալալոմ»
11.11.2025 | 13:02

Սուտ, սուտ, բայց չափը գոնե պիտի պահես։

Լավ, հասկացանք, որ ամեն գնով արդարանալու ձևը առարկություն չընդունող ձայնով, սուտը որպես վերին ատյանի ճշմարտություն հոխորտալն է։

Բայց հո շուրջդ միայն մոլորված, իրական տեղեկատվությանը չտիրապետող մարդիկ չե՞ն։

Եվ այսպես։

Պատասխանելով ՀՀ երրորդ նախագահի հարցազրույցի դրվագներից մեկին, Նիկոլ Փաշինյանը հայտարարում է՝ իբր իշխանափոխությունից հետո բանակում հայտնաբերել են ոչ թե պիտանի սպառազինություն, այլ․․․ «մետալալոմ»։

«Ս-300 ՊՍ» ՀՕՊ համակարգերը որևէ կերպ մետաղի ջարդոն չէին կարող լինել։ Իսկ եթե պատկերացնենք անհնարինը, որ դրանք «մետալալոմ» էին, 7,5 տարի ուր էիր լռում։

Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանին տրամադրել էր նաև «ԲՈՒԿ», «ՏՈՌ», «ОСА-АК» և ամենահզոր «Իսկանդեր Է» հրթիռային համակարգեր։

Հայոց բանակն իր տրամադրության տակ ուներ «ТОС-Солнцепек», հրթիռային հատուկ համակարգ «Смерч», զրահապատ մեքենաներ «Тигр», և, ուշադրություն, ռադիոէլեկտրոնային պաշտպանության համակարգեր – «Авто база», որի արդյունավետ օգտագործման դեպքում թուրքական մարդասպան ԱԹՍ-ների շարքերը կչեզոքացվեին։

Եվ սա դեռ ամենը չէ։ Ինչ վերաբերում է «Իսկանդեր» հրթիռային համակարգին, նրա ճիշտ օգտագործումը, հատկապես Ադրբեջանի կողմից ֆոսֆորային արգելված ռումբեր Ստեփանակերտի վրա գցելուց հետո, չվերականգնվող վնաս կհասցներ թշնամուն, ինչից սարսափում էր Ադրբեջանը։

Ի դեպ, վերոգրյալ փաստերը վերցված են բաց աղբյուրներից և տպագրված են մամուլում։

Հիմա հարց։

Ի՞նչն է խանգարում վատ պարողին։

Պատասխանը դուք գիտեք։

Այս ամենը ծիծաղ կառաջացներ, եթե մենք վերապրած չլինեինք ողբերգոիւթյուն՝ հինգ հազար լավագույն տղաների կորուստ, արցախահայության էթնիկ զտում, ՀՀ տարածքների զավթում, նվաստ և անզոր ժողովրդի կարգավիճակ։

Դա էլ հիշեցնեմ՝ ստի ոտը կարճ է։

Արամ ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4054

Մեկնաբանություններ